Foto

Մարտի 4-5–ը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 ՀՀ քաղաքացի. ևս 45 անձ ճանապարհին է

«FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով մարտի 4-5-ը ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Մարտի 6–ին իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ: