Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես փակել իրենց դեսպանատունն Իրանում. դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատանքը կշարունակի Ադրբեջանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք փակել ենք Իտալիայի դեսպանատունը Թեհրանում։ Մոտավորապես 50 իտալացուց բաղկացած խումբը՝ Իրանում մեր դեսպանի գլխավորությամբ, արդեն հատել է Ադրբեջանի հետ սահմանը», – գրել է Տայանին X սոցիալական հարթակում:
Նա հավելել է, որ Իտալիան կշարունակի պահպանել դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ՝ Իրանում մնացած իտալացիներին և երկրի ազգային շահերը պաշտպանելու համար։
«Դեսպանատունն աշխատանքը կշարունակի Բաքվից», – նշել է Տայանին։









