ՀՀ-ի համար քաղաքական սպառնալիք հանդիսացող երկրները շարունակում են մնալ Ադրբեջանը և Թուրքիան, թեև այս անգամ այդ համոզմունք ունեցող քաղաքացիների թիվը նվազել է։
Ըստ IRI-ի հարցման արդյունքների՝ Ադրբեջանին քաղաքական սպառնալիք է համարում հարցվածների 80%՝ նախկին հարցման՝ 87%-ի փոխարեն։
Թուրքիային 69%-ն է համարում սպառնալիք՝ նախորդ հարցման՝ 79%-ի փոխարեն։
Սպառնալիք հանդիսացող հաջորդ երկիրը Ռուսաստանն է, այդ կարծիքին է 29%-ը, ապա՝ ԱՄՆ-ն՝ 10% և Վրաստան-ը՝ 6%։









