Foto

Տիրադավները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել. վարչապետի հետ հանդիպում են պահանջում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպոսները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել: «Կա´մ ոնց մեզ մի գիշերում համոզեցիր ու հավաքեցիր վարչապետի մոտ, էդ նույն ձեւով վարչապետի հետ հանդիպում կազմակերպիր, տեսնենք էս խաղի վերջը ո՞րն է։ Կա´մ կսկսենք մտածել Վեհափառի մոտ վերադառնալու մասին:

Պախարակվեցինք «от и до», հիմա էլ թողել, հանգիստ լռվել եք: Բա մեր վերջի մասին ո՞վ ամտածելու, եղբայր»,- տիրադավներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մոտավորապես նման սպառնալիք են ներկայացրել Կճոյանին:

Բայց նա «ստանդարտ» պատասխանել է, որ համբերեն»։