Foto

Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ փորձագետ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։

Ու՞մ է դա պետք այս պահին։
Վստահաբար ոչ Իրանին։

Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. “Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ” (Ալիև)։

Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին Նախիջևանում ռազմական ներկայություն ապահովելու վերաբերյալ։ Այստեղից էլ էքսկլավում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները սահմանադրությունից մինչև լոկալ էլիտաների զսպում։

Պրոցեսի լեգիտիմացիան մեկնարկած է` սեքյուրիթիզացիայի ու սպինդոկտորինգի բոլոր կանոնների համաձայն։

Իզուր չէ, որ իրանական քաղաքական խոսույթում TRIPP-ը/”Զանգեզուրյան միջանցքը” անվանում են “ՆԱՏՕ֊ի միջանցք”։

Հայաստանի գործառույթներն այս ամենում վաղուց սահմանված են»։