Foto

Մոսկվան մշտական շփման մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ. Շոյգու

Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, պատրաստ է օժանդակել խաղաղ կարգավորմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք Թեհրանի և Պարսից ծոցի պետությունների հետ։ Կտրականապես անընդունելի ենք համարում հակամարտության ծավալումը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը», – ասել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դեր խաղալ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացում։