Շրի Լանկայի ափերի մոտ եւս մեկ իրանական նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Շրի Լանկայի կառավարության խոսնակ Նալինդա Ջայատիսանին։
Հաղորդվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ նավի անձնակազմին փրկելու համար։
Աղբյուրի տվյալներով՝ նավը գտնվում է Շրի Լանկայի տարածքային ջրերից դուրս՝ երկրի բացառիկ տնտեսական գոտում։
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան սուզանավը Շրի Լանկայի ափերի մոտ խորտակել էր իրանական նավ, որի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ։









