Foto

ԿԳՄՍ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ ներկայացվել է կատարված աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարն ընդգծել է աշխատանքների պատշաճ իրականացման և ժամկետների պահպանման անհրաժեշտությունը: