Կալինինգրադի և Երևանի միջև ապրիլի 23-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը ավիահաղորդակցություն կլինի։ Այս մասին հայտնում է «Խրաբրովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը:
««Շիրակ Ավիան» «Խրաբրովո» օդանավակայանի նոր գործընկերն է։ Ապրիլի 23-ից հայկական ավիաընկերությունը սկսում է Երևանի և Կալինինգրադի միջև ավիահաղորդակցություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ Boeing 737-800-ով:









