Foto

Սպառողները հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կկարողանան կատարել տերմինալների միջոցով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՄՍՇՊՀ-ից:
Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային դրամապանակների և հավելվածների միջոցով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ: