Foto

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Վրաստան

Կառավարության ներկայացուցիչները մեկնել են Վրաստան։ Նրանք աշխատանքային այցով Վրաստանում կգտնվեն մինչև մարտի 4-ը։ Այս մասին մարտի 2-ին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։

Համապատասպան իրավական ակտով Փաշինյանի հետ Վրաստան կգործուղվեն.

Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (02.03.2026 – 03.03.2026 թթ.)
Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ապիտոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Բեգլարյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
Ժ. Հակոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) Ս. Դարբինյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Ս. Հովհաննիսյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պարտականությունները կատարող։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։