Foto

Իսրայելը հшրվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբnլլահի» օբյեկտներին

Իսրայելական կործանիչները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակն իր տելեգրամյան ալիքում:


Թել Ավիվում հայտարարել են, որ «Հեզբոլլահը» գործում է Իրանի անունից՝ կրակ բացելով Իսրայելի տարածքի և քաղաքացիական բնակչության ուղղությամբ:

««Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը կործանում է բերում Լիբանան պետությանը, և Իսրայելի պաշտպանության բանակը վճռականորեն կարձագանքի նման գործողություններին»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ:


Իսրայելական զորքերը թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում գտնվող «Հեզբոլլահի» հրամանատարներին և օբյեկտներին: Բացի այդ, հարվածների ևս մեկ շարք է հասցվել Լիբանանի հարավին: Գործողության մանրամասները դեռևս չեն բացահայտվում:

Ինչպես հայտնում է NNA գործակալությունը, Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մարտի 2-ի առավոտյան հրավիրել է կառավարության արտակարգ նիստ: Նախարարները կքննարկեն «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև գիշերային փոխհրաձգությունը և հետագա անհրաժեշտ միջոցառումների ընդունումը:

tert.am