Foto

Դանակի հարվածներից uպանված 20-ամյա տղան ՊՆ պայմանագրային զինծառայող էր. մանրամասներ



ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։ Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։