Foto

Ի՞նչ կապ ունի Ավինյանի հայրը Երևանի «խրամատների» հետ. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը «Հարցեր Նիկոլ Փաշինյանին» շարքից տեսանյութ է հրապարակել.

«Նիկոլ Փաշինյան, Ձեզ որպես ասֆալտի «լավ» մասնագետի եմ հարց տալիս.

կարո՞ղ եք ասել կամ գուշակել, թե ինչպե՞ս է ստացվում, որ ձեր Տիգրան Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի շուրջ 6 ամիս կառուցած փողոցում խրամատներ են գոյացել...

Իմիջիայլոց, ամենաշատ աղն ու ավազը հենց այս փողոցում է լցվել, քանի որ քաղաքապետի փողոցն է։

Մի փոքր օգնեմ, կարո՞ղ ա այստեղ բիտումը չեն տնտեսել ու որակով են սարքել։

Հ. Գ. Ուղղակի ահավոր է, որ տեսանյութի ճանապարհի մի հատվածը «Գրիգոր Լուսավորիչ» Շտապօգնության հիվանդանոցի ճանապարհն է և այստեղով պետք է փորձեն հիվանդին մեկ րոպե շուտ հասցնել հիվանդանոց...

Թե բա՝ «Ասֆալտը դա ասֆալտ է․․․»»։