Foto

Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ. Սուրեն Պապիկյան

Վերջերս ավարտվեց ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,- ասել է Պապիկյանը: