Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար շրջանում հարսանիքի ժամանակ վեճ է ծագել ու կռիվ է սկսվել հյուրերի միջև։ Վեճի պատճառն էլ նշվում է, որ կապված է եղել պարտքի հետ։ Կռվից կարճ ժամանակ անց հյուրերից Ֆերհաթ Բ.-ն ատրճկանակը ձեռքին կրակ է բացել դրսում կանգնած հյուրերի վրա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Կրակոցների հետևանքով 8 մարդ է վիրավորվել, որոնցից 1-ը երեխա․ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ ու շտապ օգնության մեքենաներ և վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկանները ձերբակալել են կասկածյալ Մյուջահիտ Ա.-ին և աշխատանքներ են ընթանում տարածքից փախած Դողան Ա.-ին գտնելու ու ձերբակալելու ուղղությամբ։ Պարզվել է, որ 8 մարդու մարմնական վիրավորում պատճառած Ֆերհատ Ա.-ն, Դողան Ա.-ն և Մյուջահիտ Ա.-ն, ունեն քրեական անցյալ և մեղադրվում են ավելի քան մեկ տասնյակ հանցագործությունների մեջ։









