Foto

Վրաստանի Քրեական օրենսգրքում կներառվի հոդված, որը «կպայքարի սահմանադրական կարգի դեմ ծայրահեղականության դրսևորումների դեմ»․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի Քրեական օրենսգրքում կներառվի հոդված, որը «կպայքարի սահմանադրական կարգի դեմ ծայրահեղականության դրսևորումների դեմ», այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Երկրի վարչապետը պարզաբանել է, որ «ծայրահեղականություն» ասելով նա, ի թիվս այլ բաների, նկատի ունի օրինական ընտրված պետական ​​մարմինների և ընտրությունների արդյունքների օրինական կարգավիճակի չճանաչումը։