ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խուդինյանին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր): Տեղեկությունը հայտնում են ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես՝
- արտադրական օբյեկտի պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,
- առաստաղները կամ վերևում գտնվող կառուցվածքները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- արտադրական շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:









