ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է. «Սիրելի ծնողներ, առանց բժշկի նշանակման մի տվեք հազը ճնշող դեղեր ձեր երեխաներին․ Երեխաների հազը՝ տնային խնամքից մինչև բժշկական օգնություն։
Հազը երեխաների մոտ շատ հաճախ հանդիպող ախտանիշ է և հիմնականում կապված է շնչառական վարակների հետ (մրսածություն, վիրուսային ինֆեկցիա)։ Շատ դեպքերում այն ինքնուրույն անցնում է, սակայն կան իրավիճակներ, երբ բժշկի դիմելը պարտադիր է։ Թեմային անդրադարձել է Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը։
Անհապաղ դիմեք բժշկի, եթե՝
- Երեխան մինչև 3 ամսական է և ունի հազ
- Հազը ուղեկցվում է շնչառության դժվարությամբ, շնչահեղձությամբ կամ շնչելիս սուլոցով
- Կա բարձր ջերմություն (≥38.5°C), որը չի իջնում կամ պահպանվում է 2–3 օրից ավելի
- Երեխան կապտում է, շրթունքները կամ դեմքը կապտավուն են
- Կա շատ ուժեղ, նոպայաձև հազ, հատկապես գիշերը
- Հազի ժամանակ կամ հետո լինում է փսխում
- Երեխան շատ թուլացած է, քնկոտ, հրաժարվում է ուտելուց կամ խմելուց
- Հազը սկսվել է օտար մարմին կուլ տալուց հետո (խաղալիք, սնունդ և այլն)
Պլանային կարգով դիմեք բժշկի, եթե՝
- Հազը տևում է ավելի քան 7–10 օր
- Այն չոր է, տանջող կամ աստիճանաբար ուժեղանում է
- Ուղեկցվում է քաշի կորստով, երկարատև հոգնածությամբ
- Երեխան ունի ալերգիա, ասթմա կամ այլ քրոնիկ հիվանդություն
Ինչ կարելի է անել տանը (եթե վիճակը թեթև է)
- Տրամադրել բավարար հեղուկներ
- Պահել սենյակը խոնավ ու մաքուր օդով
- Խուսափել ծխից և սուր հոտերից
- Առանց բժշկի նշանակման չտալ հազը ճնշող դեղեր, հատկապես փոքր
- երեխաներին»։









