Foto

Հայ շախմատիստներն առաջատար դիրքեր են զբաղեցնում Տաշքենդում ընթացող միջազգային մրցաշարում

Շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» միջազգային մրցաշարում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Masters» շրջանային մրցաշարում 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 2 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը:

«Challengers» շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը:

«Futures» շրջանային մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը նույնպես 2 միավորով կիսում է առաջին հորիզոնականը:

«Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը փետրվարի 13-ից 21-ը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։