Foto

Մի տրվեք մանիպուլացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում․ Փամբուխչյան

Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի երևանցիներ,
շատ է խոսվում Երևանում ասֆալտի անորակության մասին:
Հարկ եմ համարում նշել, որ նախորդ տարի մեր կողմից իրականացվել է միջին նորոգում Վաղարշյան, էրեբունի փողոցներում և Գայի պողոտայում, ինչպես նաև 200 հզ քմ տեղային լուծումներով ասֆալտապատումներ են իրականացվել/որոնք էապես տարբերվում են մգությամբ:
Արդեն 2 օր է Շինբարեկարգման վարչության հետ ուշ գիշերին մոնիթորինգ ենք իրականացնում այն հատվածներում, որտեղ իրականացրել ենք աշխատանքներ և այնտեղ գրեթե չենք հայտնաբերվել վնասված հատված:
Աղցան մեքենան՝ վստահաբար չի կարող ընտրողաբար աղալցում կատարել, որ նորը չվնասվի:
Մի տրվեք մանիպուլացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում:
Իհարկե, անկախ ամեն ինչից՝ հետևողական ենք լինելու, որ բոլոր խնդիրները լուծումներ ստանան»,- գրել է նա: