ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում և հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը ամրագրված է ամուր պայմանագրաիրավական բազայով։ ՌԴ-ի և ՀՀ-ի և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ կապերի ներկա մակարդակը և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը պահպանելու մտադրության մասին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը արագացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմական-քաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար՝ և այնտեղ դա այլևս չեն թաքցնում, Հայաստանը Մոսկվայի հետ դիմակայության աշխարհաքաղաքական պայքարում գործիք է»։
ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության համատեքստում մեզ համար գլխավորն այն է, և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։
«Մենք Հայաստանը չենք թողնում դաշնակցային փոխգործակցության սահմաններից դուրս, պահպանում ենք նրա համար կազմակերպության գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել գործընկերների քայլերին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից», – նշել է Գալուզինը։









