Foto

Ասում էին, թե Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում․ պարզվեց՝ կարող է

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․

«Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։

— Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում ։

Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։

— Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվը օրեցօր աճում է։

Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

— Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը  Սամվել Կարապետյանի կողմն   է։

Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։

— Պարզվեց՝ կարող է։

Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը»։