Թաիլանդի ոստիկանությունը գնդակահարել է մի տղամարդու, ով չորեքշաբթի օրը կրակ է բացել երկրի հարավում գտնվող դպրոցներից մեկում, հայտնում է AFP-ն։
«Ոստիկանությունը գնդակահարել է Հաթ Յայ քաղաքում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողին», - ասված է Թաիլանդի Կենտրոնական հետաքննչական բյուրոյի հայտարարության մեջ:
Նշվում է, որ կասկածյալը «նյարդային վիճակում և զենքը ձեռքին» մտել է «Փաթոնգ Պրատան Հիրիվատ» դպրոց։
Այլ զոհերի մասին տեղեկություններ չկան։









