Foto

էկոնոմիկայի նախարարության տարբեր պաշտոնյաների, աշխատակիցների անուններով բացվել են կեղծ օգտահաշիվներ

Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարբեր պաշտոնյաների, աշխատակիցների անուններով բացվել են ԿԵՂԾ օգտահաշիվներ մի շարք սոցիալական հարթակներում (Facebook, WhatsApp, MAIL)։

Խնդրում ենք կասկածելի նամակներ ստանալու դեպքում ստուգել էջերի իսկությունը, չփոխանցել որևէ անձնական տվյալ և չբացել կցված հղումները կամ ֆայլերը։

Ցուցաբերեք առավելագույն զգոնություն և հետևեք տեղեկատվական անվտանգության հիմնական կանոններին»։