Foto

Տեղ գյուղից դեպի Գորիս տանող ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավnրներ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Տեղ գյուղից Գորիս քաղաք ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վահե Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Աիդա Օ․-ն, 42-ամյա Հերմինե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։