Foto

«Այն մասին է, թե ինչպես պետք հագնվել իրականում․ դեմքերին ուշադրություն մի դարձրեք` կոկիկություն և հագուստի գույն ու ոճ...»

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը գրում է․

«Պետական բարձր մակարդակի այցերի ժամանակ հագուստը պարզապես անձնական ընտրություն չէ․ դա դիվանագիտական հաղորդակցություն է և պետության ներկայացման լեզու։ Յուրաքանչյուր դետալ՝ մազից մինչև կոշիկ, հաղորդագրություն է փոխանցում միջազգային հանրությանը՝ որքան ենք մենք լրջորեն վերաբերվում պետական արարողակարգին։

Այսպիսի հանդիպումներում casual կամ չափազանց անհատական ոճային շեշտերը (օրինակ՝ ոչ արարողակարգային աքսեսուարներ, ոչ կառուցվածքային հագուստ, առօրյա ոճ) թուլացնում են պետական ներկայացուցչականության զգացողությունը և հանդիպումը տեղափոխում անձնական, ոչ ինստիտուցիոնալ դաշտ։

Պաշտոնյաները պետք է հիշեն՝ նրանք այդ պահին ոչ թե անհատ են, այլ պետության տեսանելի խորհրդանիշ։

Ուստի կարևոր է․

▪️ ընտրել խիստ դասական, կառուցվածքային և արարողակարգային հագուստ,

▪️ խուսափել casual կամ ուժեղ անհատական դետալներից,

▪️ մտածել ոչ թե «ինչն է հարմար», այլ «ինչ հաղորդագրություն է ստանում աշխարհը»։

Պետությունը ներկայացնելը սկսվում է մանրուքներից։ Իսկ պետական մշակույթը ձևավորվում է հենց նման տեսանելի պահերից։

Հ.Գ. Երկրորդ լուսանկարն այն մասին է, թե ինչպես պետք հագնվել իրականում։ Դեմքերին ուշադրություն մի դարձրեք` կոկիկություն և հագուստի գույն ու ոճ...»։