Foto

Իրանա-ամերիկյան բանակցությունները կարող են ձգձգվել և շարունակվել առաջիկա օրերին

Իրանա-ամերիկյան բանակցությունները Օմանի մայրաքաղաք Մուսկատում կարող են ձգձգվել ու շարունակվել առաջիկա օրերին, հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

«Ալ Ջազիրան» հաղորդել է, որ կողմերին հաջողվել է լուծել կամ հաղթահարել առկա տարաձայնությունները։

Կողմերը բանակցությունների իրենց հայեցակարգը ներկայացրել են օմանցի միջնորդին։ Երկու կողմերն էլ, կարծես, հասել են հետևյալին՝ նրանք ունեն հետագա աշխատանքի հիմք, և սա ընկալվում է որպես դրական զարգացում։