Foto

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մանչո-գրուպ» ՍՊԸ-ում արձանագրել է 60-ամյա տղամարդու մահը

Փետրվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արին Բերդի փողոց 5/10 հասցեում գործող «Մանչո-գրուպ» ՍՊԸ, որտեղ արձանագրել է քաղաքացու մահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ հայտնաբերվել է Երևանի բնակիչ 60-ամյա Ալեքսան Օ․-ի դին։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։