Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» «Էմիրեյթսում» նվազագույն հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ (1-0)՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Հյուսիսիլոնդոնցիների կազմում խաղի միակ և հաղթական գոլը 90+7-րդ րոպեին հեղինակեց Կայ Հավերցը։ «Արսենալը» երկխաղյա դիմակայության արդյունքում «ազնվականների» նկատմամբ առավելության հասավ 5-3 հաշվով։
Եզրափակչի մյուս մասնակիցը կորոշվի փետրվարի 4-ին «Էթիհադում» կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ» հանդիպման արդյունքում։









