Foto

Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում

Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․

«Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով՝ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին»,- նշել է նա:

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում, վերակողմնորոշում դեպի այն միավորումների ու դաշինքների չափանիշները, որոնք ցանկանում են մեր երկրին «ռազմավարական պարտության» մատնել։ Այս մասին ասվում է Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ին հարց է ուղղվել՝ արդյոք Ռուսաստանն իր ավանդական դաշնակիցներին՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային, Իրանին, «թողնում է» ԱՄՆ-ի քմահաճույքին․ «Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են ամուր իրավապայմանագրային բազայի վրա, որն ամրագրում է նրանց դաշնակցային կարգավիճակը։ Մենք բազմիցս տարբեր մակարդակներով ընդգծել ենք, որ ելնում ենք երկկողմ կապերի հենց այս բնույթից։ Մեր ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը»: