Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող WTA 250 կարգի միջազգային մրցաշարի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 88-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։
1 ժամ 55 րոպե տևած պայքարում Ավանեսյանը հաղթեց 6։3, 2։6, 6։3 հաշվով։
1/8 եզրափակչում Ավանեսյանի մրցակիցը կլինի Ալիսիա Պարկս (ԱՄՆ, 99-րդ ռակետ)-Ջուլիա Գրաբեր (Ավստրիա, 95-րդ ռակետ) զույգի հաղթողը։









