ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2 գրաֆիկ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցից։
1֊ին գրաֆիկը ցույց է տալիս, որ 2025 թ. օգոստոսի 8֊ից հետո Ադրբեջանը, այդ թվում պետական լրատվականները սկսել են ավելի շատ խոսել «Արևմտյան Ադրբեջան» (իրականում Հայաստանը զավթելու) կոնցեպտի մասին՝ շուրջ 30%֊ով ավելի շատ։
2֊րդ գրաֆիկը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ավելի շատ զինվել՝ ռազմական բյուջեն գնալով աճում է։ Սա ՀՀ֊ում ռազմական բյուջեի կրճատման, ծառայության ժամկետի նվազեցման ֆոնին։
Սա ընդդիմությունը չի ասում, սա փաստում է անգամ Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայությունը։ Հիմա ինքներդ ասեք, Ադրբեջանն ինչի՞ է պատրաստվում։









