Foto

Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Հունվարի 14-ին՝ ժամը 13․38-ին, Համայնային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ։

Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպած չեն եղել, իսկ դրամապանակում կար 250 հազար դրամ։

Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Ըստ ստացված տեղեկության՝ գողությունը կատարել էին 50 և 43 տարեկան երկու տղամարդիկ։

Նույն օրը՝ երեկոյան, երկուսն էլ հայտնաբերվեցին Էջմիածնի Ծաղկաբուծական թաղամասում, ձերբակալվեցին, տեղափոխվեցին բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը։

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ նրանք բացի այս կատարել են ևս մեկ գողություն։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: