Foto

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «Ինչպես և կանխատեսվել էր, հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։ Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում։

Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ»։