Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կկայանա Աբու Դաբիում ուրբաթ օրը՝ երկու երկրի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ, hայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Անվտանգության աշխատանքային խմբում ընդգրկված են Պաշտպանության նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ՝ Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ: Երկկողմ տնտեսական հարցերի խմբի ղեկավարներ Կիրիլ Դմիտրիևը և Սթիվ Ուիթքոֆը նույնպես կհանդիպեն Աբու Դաբիում՝ քննարկելու սառեցված ակտիվները», - ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները զգալի ներդրում է ունեցել եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներում և հույս ունի դրանց հաջողության վրա։









