Foto

Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Ցրվենա Զվեզդա»-ի Եվրոպայի լիգայի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում մասնակցել է Եվրոպայի լիգայի 7-րդ տուրի հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում «Ցրվենա Զվեզդա»-ն, մրցելով «Մալմյո»-ի դեմ, առավելության է հասել նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Այժմ «Ցրվենա Զվեզդա»-ն մրցաշարային աղյուսակում 9-րդն է: