Foto

Պուտինը Պաղեստինի նախագահի հետ կքննարկի իրադրությունը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 22-ին Կրեմլում բանակցություններ կանցկացնի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Առաջնորդները կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Գազայի հատվածի վրա։ Օրակարգում ներառված է նաև երկկողմ հարաբերությունների զարգացումն առևտրա-տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Ավելի վաղ Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդ ալ-Հաֆիզ Նոֆալը հայտարարել էր, որ Պաղեստինի նախագահը հունվարի 21-ից 23-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։