Քաղաքագետ Միհրան Հակոբյանը գրում է. «Վերջին 500 տարիների կայսրությունների պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում կայսրությունները «կծել են այնքան, որքան ատամները կտրել է»:
Այսպես՝ Օսմանյան Թուրքիան և Սեֆյան Իրանը տեխնոլոգիապես այնքան հետամնաց չէին, որպեսզի դասական եվրոպական կայսրություններն իրենց հետ վարվեին այնպես, ինչպես վարվեցին Հնդկաստանի և Չինաստանի հետ:
Միաժամանակ, Հնդկաստանն ու Չինաստանը տեխնոլոգիապես այն աստիճանի հետամնաց չէին, որպեսզի դասական եվրոպական կայսրություններն իրենց հետ կարողանային վարվել այնպես, ինչպես վարվում էին Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի հետ:
Ամերիկան կոկա-կոլա, ջինս ու Տեսլա չէ, Ամերիկան նախ և առաջ աշխարհի թիվ 1 ռազմական ուժային միավորն է, իսկ Թրամփի վարչակազմը սկսել է գործել «հին և բարի» եվրոապական կայսրությունների կանոններով՝ «կծել այնքան, որքան ատամը կտրում է»: Ակնհայտ է, որ հարցը Գրենլադիայով չի սահմանափակվելու, հերթի մեջ են Կանադան ու Իսլանդիան:
Ամենայն հավանականությամբ, ամերիկյան «խորքային պետության» սեղանին դրված են ժողովրդագրական, տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումների մասին վերլուծություններ, որոնք ցույց է տալիս, որ առաջիկա 50-ամյակում «սպիտակ քաղաքակրթության» գերակայության կամ գոնե թե չանկման միակ տարբերակը «սպիտակ քաղաքակրթության» առաջնորդի կողմից այդ քաղաքակրթության տիրապետած բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան է: Ուստի, բնավ, չի բացառվում, որ առաջիկա 10-ամյակում Ամերիկան լուծի նաև Արևմտյան, գուցե նաև Կենտրոնական Եվրոպայի անեքսիայի հարցը:
Բայց սա հայ ժողովրդին չի վերաբերվում: Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը… մինչ այն պահը, երբ պետության տնազ հիշեցնող այս խայտառակությանը կկլանի այն կայսրությունը, որն այդ պահին ունակ կլինի…»։









