Foto

Արագածի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Հունվարի 20-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վանաձոր-Դիլիջան, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրու լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արագածի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Գորիսի, Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։