Foto

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, սա էլ անձնագիրս. Ալեքսան Ալեքսանյան (տեսանյութ)

Գևո՛րգ, ոնց որ շատ ես ուրախացել Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից: Լավ ես արել, որ ուրախացել ես, քո համար դա շատ ուրախանալու բան է, բայց ամեն ինչից անկախ, ուզում եմ քեզ տխրեցնեմ և ասեմ, որ Նարեկ Կարապետյանը բոլոր նախարարների հետ հանդիպել է, ու ամենաքիչը քո հետ է հանդիպել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

«Հա, ու մի բան էլ, Տարոն Չախոյան, քեզ էլ եմ ուզում տխրեցնել: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, սա էլ անձնագիրս, բայց շատ չտխրես»,-նշել է նա: 

Խոսելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից՝ Ալեքսանյանն ասել է, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև իր ընկերը՝ Ռոբերտ Կադարյանը, ով տեսանյութում մանրամասներ է ներկայացրել հանդիպումից: 

«Մենք բոլոր նախարարների հետ էլ հանդիպել ենք, քննարկումներ ենք ունեցել, ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք, կարելի է ասել, մեծ մասամբ ընդունվել են։ 

Վահան Քերոբյանի անարդար ազատումից հետո, երբ Էկոնոմիկայի նախարար նշանակվեց Գևորգ Պապոյանը, երևի շուրջ մեկ տարի կլիներ, որ Նարեկը չէր հանդիպել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների, նախարարի հետ, ու նեղսրտել էր մեր նախարարը, դրա համար ես եմ խնդրել պարոն Կարապետյանին հնարավորության դեպքում հանդիպել նախարարի հետ, ես էլ հանդիպումը կազմակերպել եմ»,-ասել է Կադարյանը։