Foto

Լարսը շուրջ 3 օր անց բացվել է բեռնատարների համար

Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Նշենք, որ բեռնատարների երթևեկությունը հունվարի 17-ից արգելափակվել էր ձյան և մերկասառույցի պատճառով:
«Վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ: