Foto

Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը մոտ օրերս կվիրահատվի

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։
«Այս պահին ավելի մանրամասներ հայտնել չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ հայրիկիս մոտ օրերս վիրահատելու են», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 14-ին 4 հայ գերի վերադարձվել է Հայաստանին, որոնց թվում է նաեւ Վագիֆ Խաչատրյանը, որը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսին՝ ԿԽԿՄ-ի ուղեկցությամբ Հակարիի կամուրջը որպես բուժառու հատելիս։

Հայրենադարձվելուց հետո Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, որի տնօրեն Միքայել Ադամյանի փոխանցմամբ Խաչատրյանի մոտ վերջին 10 տարվաընթացքում առկա է եղել քրոնիկ հիվանդություն, որը հայտնաբերվել է դեռեւս Ստեփանակերտում, եւ այս տարիներին պարբերաբար բուժում է ստացել Ստեփանակերտի ԲԿ-ում։

«Այս պահին ունենք հիվանդության սրացում։ Կկատարվեն համապատասխան հետազոտություններ, և հետագայում՝ ըստ առողջական վիճակի, կհստակեցվի բուժման հետագա ընթացքը»,– հունվարի 14-ին ասել էր Ադամյանը։