«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է՝ անկախ դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետներից։
Հացադուլը ծայրահեղ միջոց է, որին մարդիկ դիմում են միայն այն ժամանակ, երբ այլ ելք չեն տեսնում։ Պետության պարտականությունն է նման դեպքերում ապահովել անձի կյանքի և առողջության պաշտպանությունը՝ երաշխավորելով պատշաճ և լիարժեք բժշկական օգնության իրավունքը։
Բացի դրանից, Նարեկն այս պահին ունի առողջական այլ խնդիրներ, որոնք անհետաձգելիորեն ենթակա են բժշկական միջամտության: Աչք փակել ու շրջանցել դա, նշանակում է աչք փակել քաղաքացու հիմնարար իրավունքների վրա, ինչը բացարձակապես անընդունելի է:
Միևնույն ժամանակ, կարևոր է բացառել ցանկացած քաղաքական դրդապատճառներով կալանավորում։ Իրավական պետությունում ազատությունից զրկումը կարող է լինել բացառապես իրավական հիմքերով և արդար դատավարության շրջանակում։
Մարդու առողջությունն ու կյանքը պետք է լինեն առաջնահերթություն։
Պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու այդ իրավունքի լիարժեք իրացումը»։









