Գործարար Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը․
«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- մանրամասնել է Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ դատարանը քննում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով Սամվել Կարապետյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը:
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց եկեղեցուն։









