Foto

Ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ իրացնող անչափահասներին

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։

Հունվարի 12-ին՝ ժամը 12․25-ին, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվեց և տեղափոխվեց վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով չորս փաթեթ և գաղտնի փականով դանակ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը՝ ժամը 16․55-ին, հայտնաբերվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 17-ամյա մյուս պատանին։