Foto

Ռազմագերիները Նիկոլի համար «Ադրբեջան» կոչվող բանկում դրված «ավանդ» են. Սարիբեկյան

«Գերիներին հետ բերեմ՝ բարձր տոկոսով»


Ադրբեջանում պահվող հայ գերիների և նրանց վերադարձի խնդիրը խիստ նուրբ է, բայց կփորձեմ իմ տեսակետը հայտնել պատկերավոր կերպով: 

Եվ այսպես.

Ռազմագերիները Նիկոլի համար «Ադրբեջան» կոչվող բանկում դրված «ավանդ» են:  Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ մեր հայրենակիցները նախ հայտնվեն ադրբեջանական բանտերում, հետո ամեն ինչ արեց, որ նրանք երկար մնան այնտեղ, իսկ հիմա, որպես «մեծ բարեգործ», ոչ թե վերադարձնում է գերիներին, այլ ստանում է նրանց՝ նոր, առավել շահավետ, նախընտրական «ներդրում» անելու նպատակով:


Հասկացեք, մարդիկ, այդ ես չեմ, որ գերիներին համեմատում եմ բանկային ավանդի հետ: Դա Նիկոլ Փաշինյանն է, որ գերիներին, զոհվածների ընտանիքներին, սահմանազատվող տարածքների բնակիչներին, չքավորության մեջ հայտնված թոշակառուներին ու գործազուրկներին, պետապարատում գերության մեջ գտնվող չինովնիկներին ստիպում է դառնալ իր կեղտոտ ու դավաճանական  ծրագրի իրագործման մանրադրամը:

Ով չի հասկանա՝ իր խնդիրն է, բայց պետք է նաև հասկանանք, որ չհասկացողները բոլորիս խնդիրն են:

Էդուարդ Սարիբեկյանի ՖԲ էջից