Foto

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է ձյուն

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին կնվազի ևս 4-6 աստիճանով, հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։