ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հունվարի 13-ին անցկացվել է ամանորյա հոգևոր միջոցառում։ Հիմնարկ էին այցելել «Միսիոներների բարեգործական կազմակերպության» հայկական մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնք ընթերցել են հատվածներ Աստվածաշնչից և ազատազրկված կանանց հետ միասին կատարել սուրբծննդյան երգեր՝ ստեղծելով լուսավոր տոնի և ջերմության մթնոլորտ։









