Foto

Հայաստանն այլևս, դասագրքային իմաստով, լիմֆոտրոֆ պետություն է. Դավթյան

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը գրել է.

«Հայաստանն այլևս, դասագրքային իմաստով, լիմֆոտրոֆ պետություն է։

TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։

Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։

Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանն անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։

Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է.

«Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»։

Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։

Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք-ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական-տարածքային էքսպանսիայի իրականացմանը։

Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը, ինչը «Բեն Գուրիոնի ջրանցք» ու «Դավթի միջանցք» նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ»։